Ինչո՞ւ է Գևորգ Ատճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։ Նա մասնավորապես ասել է՝ «Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, լայվով կմանրամասնեմ», – գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:

Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնել է, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արել չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին.

«Չգիտեմ՝ որ կուսակցությանը կամ դաշինքին ես կքվեարկեմ: Միանշանակ է, որ «Իմ քայլը» դաշինքին չեմ քվեարկելու և կոչ եմ անում իմ ընկերներին, որ իրենք նույնպես չքվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին և սրանով ուղղակի քաղաքական ապտակ հասցնեն և ամպերից իջեցնեն նրանց»,- նշել է Գևորգ Ատճեմյանը:

Աղբյուր՝ Shabat.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...