«Ինչո՞ւ են մարդկային ստվար զանգվածներն այդքան ատում Երևանը». Կարպիս Փաշոյան

«Ինչո՞ւ են մարդկային ստվար զանգվածներն այդքան ատում Երևանը». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տպավորությունն այնպիսին է, թե Սարյանում և Կասկադում սուրճ խմողներից նեղսրտածները իրենց խոհանոցներում ամբողջ օրը թուրքի արյուն են խմում։ Միշտ հիշեք, Հայաստանի ու հայ ժողովրդի շարժիչ գլխավոր ուժերից մեկը Երևանի փոքրիկ կենտրոնն է։

Այդպես եղել է վերջին 70 տարիներին և մի 70 տարի էլ այդպես կլինի։ Երևանի փոքրիկ կենտրոնը լուսավորության մի փոքրիկ գետտո է համատարած տգիտության և փոշու պայմաններում։

Ավելին՝ Հայաստանի գոյության և անվտանգության հարցը քողարկված է հենց այդ նույն գետտոյում։ Միգուցե փիլիսոփայական հարցադրում է, թե ինչո՞ւ են մարդկային ստվար զանգվածներն այդքան ատում Երևանը»։