Իմ կողմից ադրբեջանական կողմին են փոխանցվել երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները․ Մուրադով (Տեսանյութ)

Իմ կողմից ադրբեջանական կողմին են փոխանցվել երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները․ Մուրադով (Տեսանյութ)

Ռուսական կողմը հետագայում եւս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ: Այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարության մեջ:

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում:

Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երեւան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: Ռուսական կողմը հետագայում եւս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ»,-նշված է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում