«Իմ դերով ես ցանկանում եմ հայ կանանց ոգևորել». Աննա Հակոբյան

«Ես վստահ եմ, որ կանայք կարող են մեծ դերակատարում ունենալ հասարակական կյանքում, և դժբախտաբար Հայաստանում, մինչ Թավշյա հեղափոխությունը կանայք ճնշված էին և չունեին բավարար խիզախություն հասարակական ու քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար:

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ, այսքան շատ աշխատում: Իմ դերով ես ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ լինեն ավելի ակտիվ: Ես ցանկանում եմ նրանց ցույց տալ, որ նրանք կարող են հասարակական-քաղաքական գործունեությունը համատեղել տնային տնտեսուհի լինելու և երեխաներ խնամելու հետ:

Մենք կարող ենք աջակցել մեր ամուսիններին, հոգ տանել մեր ընտանիքների մասին և միաժամանակ մեր նպաստը բերել մեր հասարակությանը, հանուն մեր ընտանիքների»:

Հատված The Armenian Mirror-Spectator պարբերականին տրված հարցազրույցից