ՄամուլՔաղաքականություն

Իմ բոլոր ասածներին տեր եմ․ Էդմոն Մարուքյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

Իմ բոլոր ասածներին տեր եմ․ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հորդորին:

«Ես հիշում եմ 1 տարի առաջ, երեկ չէ առաջին օրը, 6 ամիս առաջ, 5 տարի առաջ ինչեր եմ ասել և իմ բոլոր ասածներին տեր եմ և հպարտանում եմ իմ բոլոր ասածների համար:

Ես 1 տարի առաջ այս օրերին եղել են այն մարդկանցից մեկը, ով փորձել է ամեն ինչ անել, որ երկրում արյունահեղություն չլինի: Դա չի արվել, որ որևէ մեկն այսօր ինձ ասի՝ վայ, ապրես դու, կամ ասի այլ բան:

Փառք Աստծո, բոլորիս ջանքերով Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ, առանց բռնությունների հեղափոխություն, փոփոխություններ, որոնց պտուղներն այսօր բոլորս քաղում ենք:

Ես խնդիրներ չունեմ` կապված 1 տարի առաջվա ասածիս առերեսվելու հետ: Զուգադիպությամբ միևնույն ժամանակ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ես էլ հիշեցնում էի վարչապետի 1 տարի առաջ տված խոստումը, որը չի կատարվել»:

Կիսվել նյութով