Իդեալական մաշկ ունենալու գաղտնիքները
Իդեալական մաշկ ունենալու գաղտնիքները
Հարթ և թավշյա մաշկ ունենալը շատերի երազանքն է։ Այսպիսի մաշկ ունենալն այդքան էլ դժվար չէ, ուղղակի հարկավոր է հետևել այս խորհուրդներին։
Լվացվեք սառը հանքային ջրով։ Ջուրը պարտադիր գազավորված պիտի լինի։ Պղպջակները տրաքելով վերականգնում են արյան շրջանառությունը։ Ջրի մեջ մի քիչ կիտրոնի հյութ քամեք ազդեցությունն ավելի ուժեղացնելու համար։
Դեռևս հին ժամանակներից կիտրոնի հյութը և սև հացի միջուկն օգտագործում էին մաշկի անցքերը փոքրացնելու համար։ Այս երկուսն ունեն մեկ ընդհանուր բան՝ թթու միջավայր։ Նրա մեջ տեղի է ունենում եղջյուրային բջիջների շերտավորում և մաշկի հարթեցում։
Եթե դեմքի համար նախատեսված սկրաբը շատ կոպիտ է թվում, խառնեք այն կաթի հետ։
Եթե դեմքի վրա ցան է առաջացել, ձեր սովորական քսուքի մեջ խնդիր ունեցող մաշկի համար նախատեսված լուծույթ լցրեք։ Այդ ժամանակահատվածում հրաժարվեք կարմիր հագուստից և կարմիր աքսեսուարներից, որպեսզի չընդգծեք մաշկի թերությունները։
Կոսմետիկ կավի հիման վրա ստեղծված դիմակները շատ լավ մաքրում և նեղացնում են մաշկի անցքերը։ Սակայն եթե մաշկը չոր է, այդ պարագայում այն մի պահպանեք մինչ ամբողջական չորացումը։