«Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը. դա պարզապես էստաֆետի նման բան է, որ փոխանցվում է մեկից մյուսին»․ Գուժ Մանուկյան

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հեղափոխությունից առաջ՝ այս տարվա փետրվարին, զրուցել էր Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Նահապետ», «Հույսի աստղ», «Հին օրերի երգը», «Հին աստվածներ» ֆիլմերում իր դերակատարմամբ հայտնի Գուժ Մանուկյանի հետ, որը նշել էր, որ ինքը մատնվել է պարապուրդի։ Նրա խոսքով՝ ինքն ու իր նման շատ դերասաններ սպասում են, որ մի օր իրենց դեր կտան։ Ամիսներ անց՝ արդեն հետհեղափոխական շրջանում, կրկին զրուցեցինք պարոն Մանուկյանի հետ։

– Ըստ Ձեզ՝ Հայաստանում մշակութային հեղափոխություն եղե՞լ է,   թեկուզ մարդկանց մտածելակերպի փոփոխություն, ապրելակերպի, արժեքների…

– Չէ, չեմ կարծում, ես ոչ մի նորություն չեմ նկատում։

– Ուզում եք ասել՝ հեղափոխություն չի եղել, այլ պարզապես իշխանափոխությո՞ւն։

– Վերջացավ։ Ես չեմ տեսել, մաշկիս վրա չեմ զգացել այդ հեղափոխությունը, չգիտեմ… Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը. դա պարզապես էստաֆետի նման բան է, որ փոխանցվում է մեկից մյուսին։ Ես չեմ տեսնում հեղափոխություն։

– Համարենք, որ իշխանափոխություն է եղել։ Դուք հույսեր կապո՞ւմ եք նոր իշխանության հետ։ Ի՞նչ եք կարծում, դրական տեղաշարժեր առաջիկա տարիներին կգրանցվե՞ն:

– Իհարկե, կառավարությունից ես լավի սպասումներ ունեմ, ի դեպ, այդ մասին էլի եմ ասել։ Տեսնենք՝ ինչ կլինի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում