Ի՞նչ է անում Հայաստանի զինանշանը ամերիկացի հայտնի ռեփերի ուսերին․ համացանցը հաճելիորեն զարմացած է (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, պարող և պրոդյուսեր Դե Անդրե Ուեյը, որն ավելի հայտնի է Soulja Boy Tell ‘Em կամ Soulja Boy բեմական կեղծանունով, անսովոր կերպարի շնորհիվ արժանացել է հայերի համակրանքին։ Երգիչը հայկական ԶԼՄ-ների հերոս է դարձել «հայկական» ջեմպերով լուսանկար հրապարակելուց հետո։

Երգիչը լուսանկարը հրապարակել է մի քանի օր առաջ, բայց հայ երկրպագուների շնորհիվ նրա լուսանկարը տարածվել է համացանցի հայկական տիրույթում։ Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել երգչի և հայկական խորհրդանիշով ջեմպեր արտադրած ապրանքանիշի էջին։

Նշենք, որ ջեմպերը բավականին թանկ է և վաճառվում է Դուբայի Giulio Twist տղամարդկանց հագուստի խանութում։

«Սա ի՞նչ է, հայկական զինանշա՞ն, թե ուղղակի նման է», – գրել է m1q001-ը։

«Նման չէ, սա հենց մեր զինանշանն է, ինչպես կա», – պատասխանել է kirakosyan__t։

Ռեփերը շքեղության և զարդերի սիրահար է։ Իր կեղծանունը՝ Soulja Boy, նա վերցրել է ամերիկյան ժարգոնից։ Նշանակում է մարդ, որը աղքատության, թմրամոլության, քաղցի և հանցավորության պայմաններում չափահաս է դարձել։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...