«Ի՞նչ ես չկայացած դերասանի նման չոքել». զոհվածի մայրը՝ Փաշինյանին

«Ի՞նչ ես չկայացած դերասանի նման չոքել». զոհվածի մայրը՝ Փաշինյանին

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի խումբ թափթփուկների հավաքածու Եռաբլուր ա գնացել։ Դուք հարցրե՞լ եք մեզ, որ մեր տարածք եք գնացել։ Թե՞ դա կարելի ա առանց հարցնելու։ Բա որ տարար մեր երեխեքին մսաղացի բերան, խի՞ չհարցրեցիր այ մարդակեր։ Հիմա ի՞նչ ես չկայացած դերասանի նման չոքել։

ՄԵԿ Ա ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԵՍ, ՏՂԵՐՔԸ ՉԵՆ ՆԵՐԵԼՈՒ։ Գնա՛, հարգանքի տուրք մատուցիր կռվի դաշտից փախած գեներալներիդ, որոնք ապրում են ու դեռ աշխատում։ Եռաբլուրում թասիբով ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏՆ է, ու դու այդտեղ անելիք չունես։

ՉՆԵՐԵՔ ՏՂԵՐՔՍ»։