«Ի՞նչ անենք, դրսո՞ւմ քնենք». Վարդաշենի վթարային շենքի բնակիչ (Տեսանյութ)

«Ի՞նչ անենք, դրսո՞ւմ քնենք». Վարդաշենի վթարային շենքի բնակիչ (Տեսանյութ)

Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վարդաշենի վթարային հանրակացարանում պատերը ճաքել են: Բնակիչները արդեն մի քանի ժամ է՝ դրսում են. վախենում են գնալ տուն՝ մտածելով, որ առանց այն էլ վթարային շենքը կարող է ամեն պահի փլվել:

«Վախից տուն էլ չենք կարում գնալ: Անգամ հաց չենք կարում ուտենք, չենք կարում տուն մտնենք: Վախենում ենք դռանը մոտենանք: Ես չգիտեմ, միգուցե, ստեղ՝ դրսո՞ւմ քնենք: Ի՞նչ եք առաջարկում, սիրելի՛ քաղաքապետ:

Խնդրում եմ Ձեզ, մենք վերջապես մարդ ենք, գոնե մի անգամ եկեք, տեսեք՝ էս բնակիչները ոնց են ապրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց վթարային շենքի բնակիչներից մեկը:

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում