«Ժողովրդի համար ժանտախտ, Փաշինյանների համար՝ խրախճանք». Գագիկ Համբարյան (Տեսանյութ)

«Ժողովրդի համար ժանտախտ, Փաշինյանների համար՝ խրախճանք». Գագիկ Համբարյան

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Չզարմացա, երբ համացանցում հանդիպեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր մեքենա վարել սովորելու տեսանյութը։

Ինչպես ընտանիքի հայրն է, ով, վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, զուրկ է պետական մտածելակերպից, այնպես էլ նրա կինն է՝ Աննա Հակոբյանը, ով, արհամարհելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում այսօրվանից հարյուրհազարավոր երեխաներ տանը «բանտարկված» են և իր երեխաների պես հնարավորություն չունեն կառավարական ամառանոցների անծայրածիր տարածքներով մեքենայով «եզդաներ» անելու, չի բացատրում իր անչափահաս դստերը, որ այս պահին անթույլատրելի է այդպիսի տեսանյութեր հրապարակելը։

Ու ընդհանրապես, լավ կլինի` պարոն Փաշինյանի ընտանիքի անդամները չմոռանան իրենց անցյալը, այժմ քիչ ցուցադրեն իրենց հնարավորությունները, քանի որ հայաստանյան ընտանիքների 95 տոկոսը չունի իրենց հնարավորությունների 0,00001 տոկոսը։

Իսկ հիմա առավել ևս այդ նույն ընտանիքները չեն կարող վայելել իրենց տնից դուրս գալու «ազատությունը»։ Այստեղ էր ասված․ «Ում համար ժանտախտ, ում համար խրախճանք»։

Հ.Գ. Իսկ չափահաս մարդկանց դատի տվող անչափահաս Շուշանը գիտի, որ երբ որոշ ժամանակ առաջ շատ անհաջող բեմականացված տեսանյութի միջոցով բոլորին համոզում էր, որ շատ է ուզում վերադառնալ իրենց նախկին բնակավայրը, ապա այժմ հարյուրհազարավոր երեխաների պես պետք է տանը գամված մնար»։