Ժողովուրդը դեմ է վարչապետի հրաժարականին. ի՞նչ իրավունքով է նա իրեն ընտրած ժողովրդի քվեն ռիսկի տակ դնում. քաղաքագետ

Ժողովուրդը դեմ է վարչապետի հրաժարականին։ Վարչապետն ամեն հարցում հարցնում էր ժողովրդի կարծիքը, մանդատ խնդրում ամեն անգամ երբ այդ մանդատն ուներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիմա ի՞նչ մանդատով է անտեսում ժողովրդի պահանջը` հրաժարական չտալ: Ինչո՞ւ է լռեցնում ժողովրդին: Ո՞ւր է այդ մանդատը: Եվ եթե այն չի ստանում` ի՞նչ իրավունքով է իրեն ընտրած ժողովրդի քվեն ռիսկի տակ դնում:

Ինչո՞ւ հանկարծ դադարեց խորհրդակցելուց եւ ժողովրդի կամքին դեմ է գնում:

Ժողովուրդը դեմ է այդ հրաժարականին: Դա հայոց պատմության ամենաճակատագրական սխալը կարող է լինել, որովհետեւ մեզ հայրենիք, իսկ իրեն` կյանք կարող է արժենալ»: