Ժամանակին, որ ասում էինք Նիկոլի էս արարքը սխալա, ասում էիք աբիժնիկներ․Աշոտ Ասատրյան - Bavnews.am

Ժամանակին, որ ասում էինք Նիկոլի էս արարքը սխալա, ասում էիք աբիժնիկներ․Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ուրեմն, այ սեփական կարծիք չունեցող անձիք, դուք մի օր կործանելու եք այս ամբողջ երկրագունդը:

Ժամանակին, որ ասում էինք Նիկոլի էս արարքը սխալա, էս արարքը պետք չի, ձեր նման մտածելու ունակություն չունեցողները հարձակվում էին, թե բա՝ աբիժնիկներ, մի խանգարեք… Հիմա արդեն սկսել եք , թե բա՝ հիասթափվում ենք այս ինչ է… Դա եք դուք, որ երբեք չեք փորձել անձնական կարծիք ունենաք, չեք փորձել մեկին խորհուրդ տաք, քանի որ միշտ լսողի ու ցափահարողի դերում եք եղել, հիմա հանկարծ սկսել եք պահանջել ու հիասթափվել ու կրկնում եք այն արտահայտությունները ինչ մենք ասում էինք դեռ վաղուց:

Ժամանակին ինձ կոտորում էի, որ սփյուռքից եկած մեր հարգելի հայրենակիցները թող ցույցերին հետևեն հարթակի դիմացից, ոչ թե ելույթներ ունենան, քանի որ նշված անձիք ծանոթ են Հայաստանին զուտ սփյուռքի տեսանկյունից: Այդ ժամանակ դե պարզ է, որ սեփական գանգի մեջ գտնվող զանգվածը չէիք կարողանում աշխատացնել ու կրկին վրա էիք տալիս՝ մի խանգարեք, մի պառակտեք, մենք ու մեր սփյուռքը… Հիմա դրել Արսինե Խանջյանի միսն եք ծամում, որ մարդը ցանկանում է Հայաստանում բարելավել ԼԳԲՏ համայնքի իրավունքները: Ախր այս ամենի մասին ասում էինք: Մտածել չեք սիրում, գոնե հիշողություն ունեցեք, որ մյուս անգամ կրկին ջրից դուրս չգաք, ընկնեք կրակի մեջ:

Ցանկացած իշխանության թշնամին զոմբիացած ժողովուրդն է, բարեկամը՝ քննադատող ու խորհուրդ տվող հասարակությունը: Իսկ իրականում դեռ ոչ մեկից հիասթափվել պետք չի»:

Կիսվիր ընկերներիդ հետ