Թրամփ, ճանաչիր Ցեղասպանությունը. Հայերը երգեցին «Կիլիկիա» և մոմավառություն կատարեցին Սպիտակ տան դիմաց

Թրամփ, ճանաչիր Ցեղասպանությունը ․․․ ԱՄՆ-ում բնակվող հայերը որոշել են հատուկ շնորհակալություն հայտնել այն նահանգներին, որոնք արդեն մեկ դարից ավելի օգնություն են ցուցաբերել հալածանքներից տուժած հայերին։

Նրանք Վաշինգտոնում` Սպիտակ տան դիմաց, մոմավառության արարողություն են կատարել՝ Դոնալդ Թրամփին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով։

Հիշեցնենք՝ մարտի 21-ին Ալաբամա նահանգի ղեկավար Քոյ Իվին ստորագրեց հռչակագիր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այսպիսով Ալաբաման դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:

Միակ նահանգը, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է:

Որպես շնորհակալություն՝ ակցիայի մասնակիցները միասին երգել են «Կիլիկիա» երգը։