Թռչող դղյակ․Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ) - Bavnews.am

Թռչող դղյակ․Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավի ուշագրավ ֆոտոշարքը։

Լուսանկարներում երևում է նախագահի գերհարմարավետ ու շքեղ օդանավը ներսից։ Դատելով լուսանկարներից՝ օդանավում կա մարզասրահ, ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք, աշխատասենյակ:

Daily Mail-ն համեմատում է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի օդանավերը՝ նշելով, որ Պուտինի դղյակի արժեքը 500 մլն դոլար է, իսկ Թրամփինը՝ 1 մլրդ դոլար։

Նշենք, որ Պուտինն ունի նույնանման 4 ինքնաթիռ։

Նյութն ամբողջությամբ կարող եք տեսնել Daily Mail-ում։

Կիսվիր ընկերներիդ հետ