Թուրքիան առաջարկել է համագործակցություն Հայաստանին

Թուրքիան առաջարկել է համագործակցություն Հայաստանին

Թուրքիան կարծում է, որ Վրաստանը հանդիսանում է ռեգիոնալ համագործակցության բանալի եւ պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ գործակցային ֆորմատի, այդ թվում նաեւ՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան տեսքով։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Անկարայում ունեցած հանդիպումից հետո անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ։

«Թուրքիան Վրաստանը համարում է ռեգիոնալ համագործակցության բանալի։ Մենք հավատում ենք, որ կարող ենք բազմաթիվ աշխատանքներ իրականացնել, որոնք կամրապնդեն եւ կավելացնեն խաղաղությունը մեր ռեգիոնում։

Այս համատեքստում շատ կարեւոր է եռակողմ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Մենք, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցություն՝ լինի դա Վրաստան-Հայաստան-Ադրբեջան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը, ըստ ТАСС-ի փոխանցման։