Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա

Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա

Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Այս մասին գրում է avia.pro մասնագիտացված կայքը:

Ըստ կայքի, մի քանի ժամ առաջ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երեւան։ «Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ գտնվող ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, շրջադարձ են կատարել և վերադարձել հռետ:

Ակնհայտ է, որ դրանով իսկ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ հարված հասցնելու սցենարը»,- գրում է կայքը:

Ըստ աղբյուրի, թուրքական կործանիչներից երկուսը թռիչքներ են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում, սակայն դրանով սադրանքները չեն ավարտվել. Հայաստանի սահմանի մոտ նկատվել են Ադրբեջանի ՌՕՈւ և Թուրքիայի ՌՕՈՒ առնվազն չորս ուղղաթիռներ, որոնք ևս գրեթե մոտեցել են Հայաստանի սահմաններին, սակայն չեն խախտել այն ՝ գիտակցելով, որ հայկական ԶՈՒ-ն անհապաղ կրակ կբացի ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ուղղաթիռների ուղղությամբ:

«Թե հատկապես ինչի հետ են կապված նման սադրանքները դեռևս հայտնի չէ, սակայն հաշվի առնելով Անկարայի բարձրագոչ հայտարարությունները՝ մասնագետները կարծում են, որ դրանով Հայաստանին ստիպում են գրոհել, ինչն էլ իր հերթին Թուրքիային թույլ կտա օրինական հիմունքներով կոնֆլիկտի մեջ մտնել այդ երկրի հետ, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի աջակցությունը, իրավիճակի սրումը դեռևս հաջողվում է խուսափել»,- գրում է կայքը։