Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի 2017թ. դափնեկիր

Կիսվիր ընկերներիդ հետ

Սուդանի հարավի Նուբա լեռներում ռումբերի տեղատարափ է, իսկ բժիշկ Թոմ Քաթինան շարունակում է իր գործը տեղի «Գթության մայր» հիվանդանոցում։ Սուդանի կառավարական ուժերն այս տարիներին տասնմեկ անգամ արդեն ռմբակոծել են հիվանդանոցի տարածքը։ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

2011թ. գարնանը Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային ազատագրական շարժման միջեւ քաղաքացիական պատերազմ բռնկվեց, որը հանգեցրեց Սուդանի Հարավային Քորդոֆան նահանգի լիակատար մեկուսացմանը։ Դրա բնակիչները՝ «լեռնեցիները», որոնք դարերով ապրում են Նուբա լեռներում, զրկվեցին մարդասիրական ամեն տեսակի օգնությունից։ Եւ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, թեպետ ոչ պատահաբար, հայտնվեց հակամարտության կիզակետում։

«Երբ ես ժամանեցի, այստեղ ամեն ինչ խաղաղ էր։ Ծանոթացա տեղի ժողովրդի հետ ու շատ սիրեցի բոլորին։ Ես գիտեի վերջին երեսուն տարիներին նրանց կրած դժվարությունների մասին։ Այս մարդիկ իրոք երկաթյա տոկունություն ունեն։ Ես աստիճանաբար սովորեցի այստեղի կյանքին, հասկացա, թե ինչ է նշանակում ապրել պատերազմական գոտում, ապրել ու աշխատել ռիսկային պայմաններում։ Շատ բան սովորեցի հենց տեղացիներից՝ դիտարկելով նրանց օրինակը, տեսնելով, թե ինչպես են նրանք վարվում։ Եվ դա դարձավ իսկապես սովորական մի բան»,- ասում է Թոմ Քաթինան՝ ընդունելով, որ իր խիղճը չէր դիմանա, եթե հակամարտության բռնկման պահից ինքն էլ շատերի պես լքեր հիվանդանոցը։

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...