«Թողե՛ք, թողե՛ք»․ ՊՆ ղեկավարը նստեց օգնություն խնդրող կնոջ կողքին, վերցրեց հեռախոսահամարը (Տեսանյութ)

«Թողե՛ք, թողե՛ք»․ ՊՆ ղեկավարը նստեց օգնություն խնդրող կնոջ կողքին, վերցրեց հեռախոսահամարը (Տեսանյութ)

«Խոնարհվում եմ բոլոր տղաների շիրիմների առջև»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարը՝ հավելելով՝ ամեն ինչ արվելու է, որ միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանվի գերեզմանի.

«Սա մեր սուրբ տեղն է ու մենք էստեղ, ինչու չէ, պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք ու իրենց չհաշվենք զոհված. զոհված են, բայց մահացած չպետք է հաշվենք»,- ասաց Արշակ Կարապետյանը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Պաշտպանության նախարարին մոտեցավ թոշակառու մի կին ու լացակումած ասաց. «Քանի տարի ա՝ ջուր չունեմ, հոսանքս անջատել են, խնդրում եմ՝ էս հարցերը լուծեք»: Նա նամակ հանձնեց Արշակ Կարապետյանին:

Տեսանյութը ստորև