Թե ինչպես մի անգամ, գտնելով անծանոթի կորած հեռախոսը՝ ես քանդեցի նրա ընտանիքը, իմ կամքից անկախ…

Մի տղամարդ պատմում է, թե ինչպես գտավ մեկի կորած հեռախոսը և անկախ իր կամքից, քանդեց նրա ընտանիքը:

«Ես երեխայիս ուղարկել էի ճամբար, ու մի օր էլ կնոջս հետ որոշեցինք գնալ մեր որդուն տեսության: Սակայն տեսակցության համար հատուկ սահմանված ժամ կար, ուստի մենք որոշեցին մի փոքր զբոսնել ճամբարի տարածքում, մինչև ժամանակը գա:
Զբոսնելիս, գետնին ընկած՝ խոտերի մեջ, մի հեռախոս տեսա և առանց երկար բարակ մտածելու, քայլերս ուղղեցի դեպի անվտանգության աշխատակիցների կողմը: Բայց կեսից մտքովս անցավ, որ կարելի է ինքս վերադարձնեմ հեռախոսն իր տիրոջը, այդպես նաև հաճելի կլինի:
Երբ բացեցի հեռախոսահամարները, այնտեղ ընդամենը 2 հեռախոսահամար կար՝ «Մամ» և «Պապ»:  Դե, քանի որ ես տղամարդ եմ, բնականաբար զանգեցի «Պապ» գրանցված հեռախոսահամարին:

-Բարև տղաս – լսվեց տղամարդու հանգիստ ձայնը.

-Ցավում եմ, բայց սա ձեր տղան չէ – պատասխանեցի ես, – ես գտել եմ նրա հեռախոսը և ցանկանում եմ վերադարձնել: Ձեր որդին ո՞րերոդ ջոկատում է.

-Ի՞նչ – զարմացած հարցրեց տղամարդը.

«Իզուր էլ հորը զանգեցի, պետք է մորը զանգեի» մտածեցի ես, բայց ասեցի.

-ասում եմ, ձեր որդին ո՞րերորդ ջեկատում է.

-իմ որդին ոչ մի ջոկատում էլ չէ – չոր պատասխանեց տղամարդը.

-հա, նա երևի ջոկատավար է.

-ի՞նչ եք խոսում, ի՞նչ ջոկատավար, դուք ո՞րտեղից եք գտել իմ որդու հեռախոսը.

-ասում եմ, ես գտել եմ ճամբարի տարածքում առկա այգուց: Դուք մի՞թե չգիտեք, թե ձեր տղան որտեղ է հիմա:

-ես շատ էլ լավ գիտեմ իմ որդու գտնվելու վայրը, նա ոչ մի ճամբար էլ չի գնացել.

-լավ, ես հիմա կպարզեմ այս խառնաշփոթը- ասեցի ես՝ մոտենալով անվտանգության աշխատակիցներին, ու հարցրեցի երեխայի հորը, թե ի՞նչ է իր որդու անունը.

Անվտանգության աշխատակիցները սկսեցին փնտրել իրենց ցուցակներում այդ անուն ազգանունը, իսկ ես հեռախոսը միտումնավոր մոտ էի պահել, որպեսզի տղամարդը համոզվի, որ իր երեխան իսկապես այդ ճամբարում է: Եվ այո, երեխայի անունն ու ազգանունը այդ ցուցակում կար:

-Դուք լսեցի՞ք – հարցրեցի ես տղամարդուն – ձեր երեխան իրոք այստեղ է, այս ճամբարում.

-անբարոյակա՛ն – լսվեց տղամարդու կատաղած ձայնը.

-ի՞նչ – զարմացած ու վիրավորված հարցրեցի ես.

-ներեցեք, դա ձեզ չեր վերաբերվում: Պարզապես մտածում եմ, եթե տղաս այդ ճամբարում է, այդ դեպքում կինս ու՞մ հետ թռավ Եգիպտոս հանգստանալու…»

 

 

 

Կիսվիր ընկերներիդ հետ