Թերուսների հավաքածուն, որոնք իրենց պարտքն են համարում կատարել Փաշինյանի քաղաքական քմահաճույքները. Նարեկ Մանթաշյան

Թերուսների հավաքածուն, որոնք իրենց պարտքն են համարում կատարել Փաշինյանի քաղաքական քմահաճույքները. Նարեկ Մանթաշյան

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց «Այլընտրանք» Հ/Կ համանախագահ Նարեկ Մանթաշյանը` անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին։

«Որևէ երկրում նման բանի համար  համաշխարհային ամբողջ  հանրությունը սանկցիաներ կիրառեր:

Ամեն  ինչ այնքան աբսուրդի ժանրից է դարձել, որ գեթ մեկ մարդ չգտնվեց, որը մտածեր իրավական պետության հիմնասյուների մասին:

Շատ բաներ, որոնք իրենցից ոչ մեծ կարևորություն են  ներկայացնում, դրանց քննարկումը տևում է ամիսներ, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 88 հոգով  կարող են նստել-որոշել, որ այսօր  մեզ էսպես հարմար չի, այլ էնպես է հարմա՞ր:

Թերուսների հավաքածուն, ովքեր իրավական նորմալ կրթություն  չունեն, նորմալ անցյալ չունեն, ոչ էլ, կարելի է ասել, նորմալ ապագա կունենան, քանի որ իշխանափոխության հաջորդ օրվանից լրագրողները նույնիսկ իրենց տեղը չեն հիշելու:

Դրանք բոլորը մեկ մարդու դեմքով եկել են իշխանության և  այսօր իրենց հոգու պարտքն են համարում  Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքները կատարել»,- ասաց  Նարեկ Մանթաշյանը: