Թեհրանի կոշտ զգուշացումը Ադրբեջանին. Իրանը կհարվածի առաջինը

Թեհրանի կոշտ զգուշացումը Ադրբեջանին. Իրանը կհարվածի առաջինը

Lragir.am-ը գրում է․Ադրբեջանական պրոպագանդայի մոտ ոգեւորություն է առաջացրել տավուշյան լարվածության ֆոնին Իրանի արձագանքը: Մասնավորապես, ադրբեջանցիներին ոգեւորել է այն, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վազեին Ադրբեջանի փոխվարչապետի հետ հեռախոսազրույցում հաստատել է աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջությանը:

Ըստ ադրբեջանական պրոպագանդայի, նույնն արել է նաեւ Իրանի արտգործնախարար Զարիֆը, որը նախօերին հեռախուսազրույց էր ունեցել թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

Իհարկե, նախ պետք է հասկանալ, թե ադրբեջանական պրոպագանդան իր սովորության համաձայն որքան է ցանկալին ներկայացնում իրականության տեղ, ինչպես հաճախ են արել եւ անհարմար վիճակի մեջ դրել այլ երկրների դիվանագետների:

Միեւնույն ժամանակ, սակայն, ամենեւին զարմանալի չէ այն, որ Իրանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջությանը սատարելու մասին: Իրանը պարզապես զգուշացնում է Բաքվին, որ Ադրբեջանը կունենա տարածքային ամբողջության լուրջ խնդիրներ, եթե փորձի անել քայլեր, որոնք կարող են կասկածի տակ դնել Իրանի տարածքային ամբողջությունը:

Մանրամասները՝ Lragir.am-ում