Ըստ շրջանառվող լուրերի գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է

Ըստ շրջանառվող լուրերի գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է, -այս մասին Նարեկ Սամսոնյանը իր էջում գրառում է կատարել.

«Ըստ շրջանառվող լուրերի գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է ու անկախ հանրային տրամադրություններից էդ մարդը կոմայի մեջ է հայտնվել, քանի որ իր ունեցած հիվանդությունները համադրելի չէին կալանավորված լինելու հետ:

Հիմա պարզ ա չէ՞, որ Մանվել Գրիգորյանի մահից հետո ՄԻԵԴ-ը կոշտ արձագանք ա տալու էս ամեն ինչին ու պարզ ա չէ՞, որ էս ամեն ինչի առանցքում Նիկոլ Փաշինյանի ԱՆՁՆԱԿԱՆ պատասխանատվությունն ա գտնվում: Բոլորս հասկանում ենք չէ՞, որ Մանվելի մահվան համար Նիկոլն ու մնացածը պատասխան են տալու էսօր կամ վաղը ու էդ պատասխանը ամենայն հավանականությամբ լինելու ա «ատմ ընդ ատամ» սկզբունքով:

Հ.Գ. Մանվել Գրիգորյանը մարտի 1-ի գործով առանցքային վկա է ու իրա ցուցմունքից հետո շատ հնարավոր էր, որ առաջին նախագահն ու ներկայիս վարչապետը, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվեին: Գուցե դրա համար են սպանում Մանվել Գրիգորյանին…»։