Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, գոնե մի ասուլիս տուր. Հռիփսիմե Առաքելյան

Ընկեր քաղաքապետ, որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, գոնե մի ասուլիս տուր. Հռիփսիմե Առաքելյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։

«Այ քո տունը շինվի, գոնե մի ստից ասուլիս տուր, մի բան արա, ձև տուր, գոնե, որ կաս, առողջ ես, տեղում ես, էս ի՞նչ ես անում, բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել, այն էլ այս արտակարգ պայմաններում։

Հիշեցնեմ, որ Երևան համայնքի ներքո են գործում Երևանի Շտապ օգնության ծառայությունը, պոլիկլինիկաները, մի քանի խոշոր հիվանդանոց….. ընկեր քաղաքապետ, դուք որտե՞ղ եք, ինչո՞վ եք զբաղված, ես ուղղակի տագնապած եմ, որպես երևանցի, որ դուք իմ քաղաքապետն եք, որովհետև մի բան եմ հասկացել, երբ մենք խնդիր ունենք՝ դուք չկաք … որևէ արդարացում չի անցնում…. հանկարծ ավագանու գործընկերներս բուն չդնեն գրածիս տակ.. ժողովուրդ, մի՛ պաշտպանեք, տեղ չի թողել իրեն պաշտպանելու, չանե՛ք, էս շրջանը դրա վառ ապացույցն է……»։