Էրիկը ելույթ ունեցավ լսողության խանգարումներ ունեցող շրջանավարտների համար

Այսօր հանրապետության դպրոցնում հնչեց վերջին զանգը` ազդարարելով շրջանավարտների նոր կյանքի սկիզբը: Ավարտական արարողություն տեղի ունեցավ նաեւ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, որտեղ Էրիկը ելույթ ունեցավ լսողության խանգարումներ ունեցող շրջանավարտների համար

Ոչ միայն Էրիկը, այեւ շրջանավարտներն էին անակնկալ պատրաստել: Նրանք ելույթի ժամանակ հատուկ համար ներկայացրին` մեկնաբանելով երգչի երգը ժեստերի գեղեցիկ լեզվով:

Էրիկն առաջին անգամը չէ, որ այցելում էր կրթահամալիրի սաներին: Երգիչը նախորդ այցի ժամանակ հասցրել էր սովորել որոշ ժեստեր` «Ես ձեզ սիրում եմ», «Շնորհակալ եմ», որոնք հաճախ կիրառում էր նրանց հետ շփման ընթացքում:

Երգիչը նշեց` ինքը «Վերջին զանգ»-ի արարողություն չի ունեցել ու այսօր իրեն եւս շրջանավարտ է զգում: «Ցանկանում եմ, որ այս կյանքի նոր փուլը, որ սկսելու եք, ձեզ համար լինի էլ ավելի արդյունավետ ու էլ ավելի հեշտ: Վստահ եմ, որ կարոտելու եք թե ուսուցիչներին, թե տնօրենին… բոլոր նրանց, ովքեր ձեզ այս ընթացքում տվել են ոչ միայն գիտելքներ, այլեւ դաստիարակություն, որը շատ հաճախ ավելի կարեւոր է:

Ուզում եմ խոնարհվել բոլոր ուսուցիչների առջեւ ու շնորհակալություն հայտնել, որ մեզ դարձնում եք այնպիսին, ինչպիսի մենք կանք»,- իր խոսքում նշեց Էրիկը:

Աղբյուր՝ news.am