Էրեբունիում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը

Էրեբունիում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը

Քիչ առաջ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Լրատվամիջոցների հետ զրույցում, տեղեկությունը հաստատեց նաև Բորիս Ավագյանը։

Ռազմագերիներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը քիչ առաջ Բաքվից ժամանեցին Երևան: Նրանց ուղեկցում էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Տղաներն անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց՝ բուժզննման:

Երեք ռազմագերիները Հայաստան են վերադառնում բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյան

Նշենք, որ այս պահին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում իրենց զավակներին են սպասում շուրջ 7 ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած տղաների հարազատները: