Մամուլ

էրեբունիում մեքենան բախվել է պատին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

էրեբունիում մեքենան բախվել է պատին․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ռենո «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան էրեբունու փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, անցել հետիետնի համար նախատեսված վայրը ու բախվել «էրեբունի» պատմամշակութային թանգարանի պատին:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ճամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթախահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Կիսվեք էջում