«Էս ողջ կառավարությանը իրար խբես, Կարապետյանի ինտելեկտի կեսը չի կազմի»․ Անահիտ Մութաֆյան

Օրեր առաջ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր մի տեսանյութով, որտեղ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ է նվագում։

Տեսանյութին կից դերասանուհին գրառել է՝ «Սա է իմ Հայաստանի տեսակը»։ Բնականաբար տեսանյութի և գրառման տակ թեժ մեկնաբանություններ են սկսվել, որտեղ օգտատերերն իրենց կարծիքն են հայտնել՝ Անահիտ Մութաֆյանի հետ համակարծիք լինելով, կամ հակառաը՝ վիրավորվելով և վիրավորելով։

Իր իսկ հրապարակման տակ Անահիտի կատարած մեկնաբանություններից առավել աչքի ընկան հետևյալ երկու մեկնաբանությունները․

«Էս ողջ կառավարությանը իրար խբես, Կարապետյանի ինտելեկտի կեսը չի կազմի» և «Չէ, կարևորը քամակը քորելով երկիր կառավարելնա»։