«Էս շանը այ սենց կգրկեի»․ Գարիկ Պապոյանը՝ ոստիկանների անհոգի արարքի մասին

Երեկ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ-ը հրապարակում է կատարել, ըստ որի Դիլիջանում ոստիկանը կրակել է  շան վրա:

«Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաև ՏԵՐՈՎ կենդանիները ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ:

Հիշեցնում ենք, որ աշխարհում և ո՛չ մի երկիր ԵՐԲԵՔ անտուն կենդանիների հարցը չի լուծել սպանդի միջոցով:

 

Կոչ ենք անում բոլորին հանրավորինս տարածել սա ու խայտառակել Դիլիջանի կառավարող մարմիններին: Խայտառակություն ու ԱՄՈԹ ձեզ»,-գրել են նրանք։

Տարածելու կոչին արձագանքել է դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը․ նա կիսվել է հրապարակմամբ և գրառում արել․

«Սիրտս ցավում ա… Բառերը խեղդում են..
Երդվում եմ էս շանը այ սենց կգրկեի ու մինչև վերջին շունչը կսիրեի, որ մարդկանցից հիասթափված չգնար…»