Էսօր 3-րդ անգամ ինձ փորձեցին բերման ենթարկել ու չկարողացան․ Լևոն Քոչարյան

Էսօր 3-րդ անգամ ինձ փորձեցին բերման ենթարկել ու չկարողացան․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ փորձել են բերման ենթարկել, բայց չեն կարողացել․

«Էսօր 3-րդ անգամ ինձ փորձեցին բերման ենթարկել ու չկարողացան, բայց, իհարկե, էսօր երևում էր, որ ավելի լկտի էին փորձում իրանց պահել»:

Լևոն Քոչարյան

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել:

Տեսանյութը ստորև