Էջմիածնում Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցը հրազենով մուտք է գործել տուն և կրակ բացել

Էջմիածնում Ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցը հրազենով մուտք է գործել տուն և կրակ բացել

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ պանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա հրազենային վնասվածքի 4 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։ Մահացածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։

Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։

Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել, այնուհետև ազատվել և ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, որտեղից նույնպես ազատվել է։

Կոչումով փոխգնդապետ է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։

Կրակոցներ Էջմիածնում

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում