Էթիկայի 10 հիմնական կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր հասուն մարդ

Էթիկայի 10 հիմնական կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր հասուն մարդ։ Էթիկան վարքագծի դրսևորումն է՝ հատուկ միջավայրում ինչպիսի քայլեր չի կարելի անել։ Գեղեցիկ շարժուձև ունենալու և լավ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է հետևել այս քայլերին։

1. Եթե Ձեզ հրավիրել են պաշտոնական միջոցառման, տեղեկացեք՝ Ձեր ներկայությունը արդյո՞ք պարտադիր է։

2. Եթե հրավերն ընդունել եք, ապա տեղում եղեք ճիշտ ժամանակին, չուշանաք։

3. Հյուր գնալիս անպայման նվեր ունեցեք Ձեզ հետ՝ գինի կամ քաղցրավենիք։

4. Ողջունելու ձևը՝ ձեռքսեղմում, համբույրներ կամ գրկախառնություն, որոշում է տարիքով ավելի մեծ կողմը։

5. Սեղանի շուրջ միակ կանոնը՝ կերեք այն տեմպով, ինչ մնացած մարդիկ։

6. Խոսակցության ընթացքում խուսափեք անհարմար թեմաներ բացելուց։

7. Հեռախոսը ոչ մի դեպքում սեղանին մի դրեք։

8. Եթե 2 ուտեստ է, պետք է լինի գինու 2 տեսակ, հետևաբար յուրաքանչյուր հյուր պետք է ունենա 2 գինու բաժակ և մեկ ջրի։

9. Հյուրերին դիմավորելիս անպայման ցույց տվեք նրանց լոգասենյակի տեղը։

10. Զրույցի ընթացքում կամ սեղանի շուրջ չի կարելի ուղղել սանրվածքը կամ թարմացնել դիմահարդարումը։