«Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել

Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները շարունակվում են: 

Ասում է՝ 100 հազարավոր քաղաքացիներ քաղաքական ասպարեզում հերոսացել են:

Էդ մարդը չհասկացավ, որ հայրենիքի ներսում սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելով, սևազգեստներ փնտրելով չեն հերոսանում: 

Հերոսանում են մարտի դաշտում հակառակորդի դեմ հաղթանակներ տանելով: 

Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել:

Հ.Գ.

Օտարերկրյա գործակալներից և կիրթ ու նորմալ համարվող Ալիևից ի՞նչ կա»: