Էդուարդ Աղաջանյանի հորը դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 3-ին Երևան քաղաքի դատարան է դիմել Ալեն Աֆրիկյանը՝ հայց ներկայացնելով ընդդեմ «Զիգզագ» ՍՊԸ-ի:

Վերջինս դատարանից պահանջում է, որ ստիպի «Զիգզագ» ՍՊԸ-ին անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանն ու իրեն վերականգնել նախկին աշխատանքում` բռնագանձելով նաև հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը:

Նկատենք, որ «Զիգզագ» ՍՊԸ-ի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրն է` Արթուր Աղաջանյանը:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: