Մամուլ

Զորամասերի մոտ գտնվող խանութ-թեյարանները պարտավորվել են ապրանքների գները պահպանել տարածաշրջանի գների սահմաններում

Երեկ ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը դիմել էր համապատասխան մարմիններին խնդրանք-պահանջով, որ զորամասերի մոտ գտնվող խանութներում, ինչպես նաև զորամասի խանութ-թեյարաններում գնային վերահսկողություն սահմանվի և գները լինեն այնպիսին, ինչպիսին են Երևանում գտնվող խանութներում։

«Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, մեր զինվորները պարտավոր չեն հարստացնելու ինչ-որ խանութատերերի, և պահանջում ենք՝ զորամասերում այդ բոլոր թեյարաններին ստիպեք ապրանքները վաճառեն համապատասխան գներով» ,-գրել է Դավիթ Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։ «Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում:

Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով»:

Կիսվեք էջում