Զելենսկին ռուսական բանակի կորուստների նոր թիվ է հրապարակել

Զելենսկին ռուսական բանակի կորուստների նոր թիվ է հրապարակել

«Արդեն գրեթե 40 հազար մարդ, այսքան մարդ կորցրեց ռուսական բանակը փետրվարի 24-ից ի վեր:

Եվ տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ։ Յուրաքանչյուր ոք, ով պահպանել է որևէ կապ Ռուսաստանում կամ տեղեկատվական ազդեցություն է ունեցել իր հասարակության վրա, պետք է այս պարզ փաստը փոխանցի նրանց, ում կարող է», — երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նշենք, որ նախօրեին Wall Street Journal -ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը համոզմունք էր հայտնել, որ հրադադարը Ռոսաստանին թույլ կտա պահպանել ուկրաինական տարածքները՝ հնարավորություն տալով Մոսկվային լրացնել պահեստները և վերազինվել հաջորդ փուլի համար:

«Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները ռազմաճակատում այս ամիս զգալիորեն նվազել են մայիս և հունիս ամիսների համեմատ», — ասել էր Զելենսկին։