Զարմանահրաշ չվերթ. ինքնաթիռից թափվել է մի քանի տոննա ոսկի

Յակուտիայից չվերթ իրականացնող բեռնատար ԱՆ-12 ինքնաթիռի օդ բարձրանալու ժամանակ ինքնաթիռից թափվել է թանկարժեք ուղեբեռ: Խոսքը մի քանի տոննա ոսկու մասին է: Ոսկե ձուլակտորները շաղվել են թռիչքուղու վրա:

Ինքնաթիռիում եղել է 9 տոննա ոսկի, որի արժեքը կազմում է 21,5 միլիարդ ռուբլի:

Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, ոստիկանությունը շրջափակել է Մագան օդանավակայանի տարածքը՝ արգելափակելով մարդկանց տեղաշարժն ու իրականացնելով ուժեղացված ծառայություն: