Երևանում 82-ամյա վարորդը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր մարտի 27-ին վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 82-ամյա Վալենտին Ա.-ն իր վարած Toyota RAV4 մակնիշի 01 OL 666 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխվել հիվանդանոցներ։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: