Երևանում պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը

Երևանում պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ  վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ստահակը կամ ստահակները կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը:

Մինչ այս օրերին հայությունը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հրոսակների կողմից Արցախում կատարվածն ու կատարվող վանդալիզմի դեպքերը, Երևանի սրտում նման արարք է կատարվում:

Shamshyan.com-ը վստահ է, որ ոստիկանությունը կհայտնաբերի սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում կանխվեն նման դեպքերը:

Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:

Տեսանյութը ստորև