Երևանում կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին

Կիսվիր ընկերներիդ հետ

Դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը:

Երբ Քոթանջյանը մտել է գետնանցում, անհայտ անձն ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դերասանից հափշտակած դրամապանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...