Երևանում կանխվել է զինված բախում. ոստիկանական խոշոր օպերացիա

Երևանում փետրվարի 8-ին Ոստիկանության եւ Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխել են զինված բախում․ այս մասին  հայտնում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն ստանալով, բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում՝ վերցնելով օպերատիվ հսկողության տակ ու այսօր ոստիկանների և քննիչների գրագետ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց բնում, քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց:

Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչներն այնպիսի անակնկալ են խուզարկություններն անել, որ այդ անձինք չեն հասցրել թաքցնել ինչ-որ իրեր, այդ թվում ավտոմատ, ատրճանակ և բիտա:

Քիչ առաջ վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Նշված հանցագործության փաստով քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:

Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեռ» հանցավոր խմբավորմանը։

Աղբյուր՝ shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...