Երևանում երեխան ընկել է լիճը. այգում ընտանիքի հետ զբոսնող ոստիկանը երեխայի կյանք է փրկել

Երևանում երեխան ընկել է լիճը. այգում ընտանիքի հետ զբոսնող ոստիկանության ծառայողը երեխայի կյանք է փրկել։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները անձնուրաց ու խիզախ են ոչ միայն հատուկ առաջադրանքներ ու միջոցառումներ իրականացնելիս, այլեւ առօրյա կյանքում։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը նրանցից մեկն է։

Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ եւ մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։ Շուրջբոլորը երեխաներ են խաղացել, երիտասարդ զույգեր զբոսնել։

Ինչպես ասում են՝ կյանքն իր հունով ընթացել է, եւ հանկարծ՝ ճիչեր․ երեխա է ընկել լիճը։ Վարդան Ֆիդանյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր։ Նա նետվել է լիճ ու փրկել խեղդվող երեխային։

Այցելեցինք նաեւ 8-ամյա Վարդանենց տուն։ Տատն ասում է շնորհակալության բառեր չեն գտնում։ Ուրախությամբ փաստում է, որ արդեն երկու Վարդան ունեն։ Ի նշան երախտագիտության՝ որոշել են մեծ Վարդանին փոքր Վարդանի խաչքավոր կարգել։

Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու ժպիտով վերադարձել տուն։