Մամուլ

Երևանում անհայտ անձինք զուգարանից օգտվելու պատրվակով՝ քարով հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին ու գողացել նրա մոտ եղած գումարը

Երևանում անհայտ անձինք զուգարանից օգտվելու պատրվակով՝ քարով հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին ու գողացել նրա մոտ եղած գումարը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 16-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին, նրա մոտից գողացել գումարը և դիմել փախուստի, աշխատակիցն էլ արնաշաղախ վիճակում է։

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, սակայն վերջինս, ում գլխից արյուն էր հուսում, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Ռուբեն Խաչատրյանի գլխավորությամբ։

ran oil benz

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։30-ի սահմաններում անհայտ անձը նշված փողոցի 43/1 հասցեում գործող «Ռան-Օյլ» բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով՝ բենզալցակայանի աշխատակից, Արարատի մարզի բանկիչ 44-ամյա Գ․Ս․-ից վերցրել է բանալին, ապա մոտ 30 րոպե փակվել է զուգարանի ներսում։ 

Լիցքավորող Գ․Ս․-ն, երբ փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, զուգարանում գտնվող անձը անսպասելի հրել է և գետնին տապալել Գ․Ս-ին, ապա ձեռքին եղած քարով հարվածել նրա գլխին, հափշտակել նրա մոտ եղած գումարը ու դիմել փախուստի։ 

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բենզալցակայանի աշխատակցի արյունոտված հագուստները, զուգարանում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվեք էջում