Երևանի 10 վարչական շրջաններում կվերացվեն կարմիր գծերը

Երևանի 10 վարչական շրջաններում կվերացվեն կարմիր գծերը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն կարմիր գծերը:

Այսուհետ, Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով:

Կարմիր գծեր

Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

Նշենք, որ նախագիծը Ազգային ժողով են բերել,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը։

«Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, շրջանառության մեջ կդնեմ իմ և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը», — նշել էր պատգամավորը։