Երևանի կենտրոնում լրիվ մերկ տղամարդը բարձրացել է Ստեփան Շահումյանի արձանի վրա (Տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը մերկ վիճակում բարձրացել է արտաքին գործերի նախարարության դիմացի զբոսայգում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի վրա ու տարօրինակ շարժումներ կատարել։

Այդ քաղաքացուն արձանից իջեցրել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը, որից հետո արդեն նշված վայր ժամանած բժիշկները, ոստիկաններն ու այդ տղամարդու հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց։

Աղբյուր՝ shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...