ՄամուլՏեսանյութ

Երևանի կենդանաբանական այգում քարերը պոկվել ու թափվել են կենդանիների տարածքում (Տեսանյութ)

Երևանի կենդանաբանական այգում քարերը պոկվել ու թափվել են կենդանիների տարածքում (Տեսանյութ)

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են։

Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։

Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին, որ այդ տարածքում քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է, իսկ քարաթափման հատվածում եղել է 10-ից ավելի պոնի ու, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պոնիներն էլ իրենց անուններն ունեն, այդ թվում՝ «Զազո», «Զոզո», «Զիզի», «Գոշա» և այլն։

Կիսվեք էջում