«Երևանի իսկական քաղաքապետ չի կարա լինի այն մարդը ով չի արել ստորև գրած կետերից գոնե 5-ը»

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի իսկական քաղաքապետ չի կարա լինի այն մարդը ով իր երեխա ժամանակ չի արել ստորև գրած կետերից գոնե 5-ը`

1. Թամանյանի արձանի տակով առանց կռանալու անցել:

2. Օպերայի բակում հեծանիվ քշել սովորել կամ քշել:

3. Կարապի լճում ամռանը լողացել, իսկ ձմռանը սանկայով դքից իջել և թռել մեջը:

4. Կինո Նաիրիյում և Կինո Պիոներում կինո նայել:

5. Հեծանիվով «բուլվարի» թունելով իջել«նաբերեժնի» և կոնդեցիների հետ կռիվ արել:

6. Բակում «տշոցի-պախկվոցի» ու «էշ-միլիցա» խաղացել:

7. Կազիրյոկում էն անհարմար մետաղյա աթոռների վրա նստած Հռիփսիկի տված պաղպաղակից կերել:

8. Կասկադով բարձրացել Հաղթանակի այգի և այնտեղ «լոդկա» քշել:

9. Սարյանի արձանի վրա բարձրացել և նստել:

10. Չարխից հոլ առել:

11. «Հեքիաթ» կաֆեյում խաչապուրի կերել:

12. Կասկադի կառուցումը և կողքի անտառը իր աչքերով տեսել:

13. Ալավերդյան-Տպագրիչներ խաչմերուկի դեղատան վրա սպիտակ ներկով «Լոս-Ալավերդյանոս» գրածը

տեսել:

14. Լալայանց փողոցով օպերայից իջել հրապարակ:

15. «20 կոպեկանոց» լողավազանում լողացել:

16. Կինո Մոսկվայի մոտի Լագիձե լիմոնադից խմել:

17. «Դետսկի միռ»-ում խաղալիք առել ու «մորսկոյ բոյ» խաղացել:

18. Շիշ հավաքել, հանձնել ու դրա դիմաց լիմոնադ ստացել:

19. Ձմռանը ձնագնդիներով տրոլեյբուս խփել:

20. Լորիս Ճգնավորյանի համերգներին գնացել»:

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...