Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած վարորդների ավտոմեքենաներով, ովքեր չէին հասցնում «զանգով հարց լուծեին» «shamshyan.com»

Այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է օրինախախտ վարորդների ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որոնցից 23-ի վարորդները եղել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Նշված մեքենաների վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, որոշներն էլ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաների վարորդները, կատարած օրինախախտումների համար, ինչպես և նախորդ անգամները, չեն կարողանա խուսափել վարչական պատասխանատվությունից՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու ծանոթ-բարեկամ հարաբերություններից:

Նյութի սկզբնաղբյուր` shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...