Երևանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ Հայաստանում զորավարժություններ չեն անցկացվի․ Նիկոլ Փաշինյան
Երևանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ Հայաստանում զորավարժություններ չեն անցկացվի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։
Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում Ադրբեջանը իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է, ասելով, թե մտավախություն ունենք, որ Հայաստանի հանրապետությունը և Ռուսաստանի դաշնությունը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ և իրենք «կանխարգելիչ գործողություններ» են ձեռնարկում։
«Մենք բոլորս գիտենք, որ աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց մյուս կողմից նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ այդ խոսույթն է զարգացնում։
Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա, արձագանգրելով, որ նրանց ըստ էության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար»,-ասաց նա։
Տեսանյութը ստորև