Երկաթյա ձողով հարվածել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Կիսվիր ընկերներիդ հետ

Երկաթյա ձողով հարվածել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։